ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Հայաստանում չկա կիրառական սոցիոլոգիա

Հայաստանում չկա կիրառական սոցիոլոգիա
23.05.2026 | 21:48

Այն, ինչ ներկայացվում է որպես «սոցիոլոգիական հետազոտություն», մեծամասամբ ծառայում է ոչ թե հասարակական տրամադրությունների գիտական չափմանը, այլ դրանց կառավարմանը և ուղղորդմանը։

Իրական կիրառական սոցիոլոգիան ենթադրում է հսկայական ներդրումներ՝ երկարաժամկետ դաշտային աշխատանք, բազմաշերտ ընտրանք, տվյալների մշակում, վարքային մոդելավորում, փորձագիտական թիմեր, տեխնոլոգիական գործիքակազմ։ Դա թանկ և ինստիտուցիոնալ առումով բարդ ոլորտ է, որը պահանջում է կայուն պատվիրատու և ռազմավարական մտածողություն։ Հայաստանում նման ներդրող գրեթե չկա՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր հատվածում։

Արդյունքում ձևավորվել է մի միջավայր, որտեղ սոցիոլոգիան առավելապես գոյություն ունի տեսական մակարդակում՝ համալսարանական, ակադեմիական շրջանակներում, մինչդեռ կիրառական բաղադրիչը հաճախ փոխարինվում է քաղաքական տեխնոլոգիաներով։

Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվող վարկանիշները մեծ մասամբ կրում են մանիպուլյատիվ բնույթ։ Դրանք հաճախ ավելի շատ քաղաքական ազդակներ են, քան իրական սոցիոլոգիական պատկեր։ Նման հարցումները ոչ միայն չեն արտացոլում հանրային տրամադրությունների ամբողջական պատկերը, այլ երբեմն նպատակ ունեն հենց այդ տրամադրությունների վրա ազդելու՝ ձևավորելով «հաղթողի էֆեկտ», հիասթափություն կամ կոնսոլիդացիա։

Վահե Դավթյան

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 7724

Մեկնաբանություններ